Հայաստանի Հանրապետության օդային տարածքում օդային երթևեկության կազմակերպում, աերոնավիգացիոն կապ և դիտարկում, աերոնավիգացիոն տեղեկատվության ծառայություն իրականացնում է սույն կարգով թույլտվություն (այսուհետ` թույլտվություն) ստացած կազմակերպությունը: Օդային տարածքի առանձին մասերում նշված սպասարկումը կարող են իրականացնել թույլտվություն ստացած այլ կազմակերպություններ: Հայաստանի Հանրապետության օդային տարածքում և դրա առանձին մասերում աերոնավիգացիայի օդերևութաբանական ապահովում իրականացվում է նշված գործունեությունն իրականացնելու համար թույլտվություն ստացած կազմակերպությունների կամ դրանց ստորաբաժանումների կողմից: