Մթնոլորտ արտանետման թույլտվություն տրամադրելու համար տնտեսվարողը մշակում է սահմանային թույլատրելի արտանետումների (ՍԹԱ) նորմատիվների նախագիծ և ուղեկցող դիմումի հետ միասին ուղարկում է նախարարության էլեկտրոնային հասցեին։ ՍԹԱ նախագիծը տեղադրվում է նախարարության կայքում, որից հետո մասնագետները քննության են առնում այդ նախագիծը (30 օրյա ժամկետում): Թերությունների և անճշտությունների դեպքում նախագիծը ուղարկվում է լրամշակման։ Թերությունների բացակայության դեպքում կազմվում է թույլտվություն և ուղեկցող նամակի հետ միասին ուղարկվում է տնտեսվարողին։ Եթե տնտեսվարողը ներկայացնում է նոր ՍԹԱ նախագիծ՝ իր արտանետման աղբյուրների կամ արտանետվող նյութերի փոփոխության պատճառով, ապա նոր թույլտվության հետ մեկտեղ հինը ճանաչվում է ուժը կորցրած շրջակա միջավայրի նախարարի հրամանով։