BETA

We're still developing the platform. Your feedback will help us improve.

State support program
Healthcare

Ստանալ կրծքագեղձի քաղցկեղի բուժում

Ծրագրի շրջանակում 1-ից 3-րդ փուլի կրծքագեղձի քաղցկեղ ունեցող հիվանդներին տրամադրվում է տրաստուզումաբ դեղորայքը։

Currently, this service is available only in person. We are working on the online version.
Who Can Apply?
ՀՀ քաղաքացիներ
Application Duration
30-45 րոպե
Դեղորայքային այս բուժումը ստանալու համար պացիենտը պետք է դիմի համապատասխան բժշկական հաստատության իրեն բուժող բժշկին։ 
 

Ծրագրի մասին 

Աջակցության այս ծրագիրն իրականացվում է բնակչությանը պետական պատվերով մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների շրջանակում։ 


Ներկայացվող պահանջները

Տրաստուզումաբ 600 մգ դեղով բուժում հիվանդները կարող են ստանալ, եթե՝  

  • գտնվում են նախավիրահատական կամ հետվիրահատական (նեոադյուվանտ կամ ադյուվանտ) բուժման փուլում, 
  • նրանց HER2/neu ռեցեպտորների ստատուսը հաստատված է իմունոհիստոքիմիական հետազոտությամբ (պատասխանը 3+), 
  • HER2/neu 2+ պատասխանի դեպքում հաստատված է in situ հիբրիդիզացիա՝ ISH (FISH/CISH) հետազոտության որևէ եղանակով:
     

Պահանջվող փաստաթղթերը

Դեղորայքային այս բուժումը ստանալու համար անհրաժեշտ են․

  • հիվանդի էպիկրիզը (ներառվող տվյալները որոշվում են ըստ հիվանդության փուլերի),
  • հիվանդի անձը հաստատող փաստաթղթի, առկայության դեպքում՝ նաև բժշկական անհատական քարտի պատճենը,
  • կոնտակտային տվյալներ: 

Աջակցության չափը

Հիվանդին դեղորայքն առաջին տարում հատկացվում է առավելագույնը դեղի 13 սրվակ, իսկ հաջորդ տարիներին՝ առավելագույնը 17 սրվակ քանակով։

Բժշկի որոշմամբ այս դեղորայքը կարող է 17 ներարկման փոխարեն կիրառվել 9 ներարկմամբ՝ վեց ամիս տևողությամբ (տարեց հիվանդների դեպքում)։

Տրամադրման ժամկետը և կարգը

Նախ հիվանդին բուժող բժիշկը և համապատասխան բաժնի վարիչը հաստատում են ախտորոշումը, որից հետո կատարվում է քիմիաթերապիայի ռեժիմի և տրաստուզումաբ դեղի նշանակումը։

Բուժվող հիվանդի կրկնակի էպիկրիզը 6 ամիս պարբերությամբ ներկայացվում է առողջապահության նախարարության ուռուցքաբանության գծով խորհրդատուին:

Կլինիկական փուլում լրացուցիչ հետազոտությունները ցուցված են կատարելու, եթե կան մետաստատիկ պրոցեսի առկայության կասկածներ.

  • արյան ընդհանուր քննություն,
  • նյութափոխանակության համապարփակ հետազոտություն, այդ թվում՝ լյարդի ֆունկցիոնալ թեստեր, հիմնային ֆոսֆատազայի որոշում,
  • ոսկրերի ռադիոնուկլիդային սցինտիգրաֆիա (կամ PET/CT*), եթե առկա է հիմնային ֆոսֆատազայի բարձր ցուցանիշներ, կամ առկա են գանգատներ ոսկրային ցավերից,
  • հիմնային ֆոսֆատազայի կամ լյարդի ֆունկցիոնալ թեստերի շեղումների դեպքում, որովայնային սիմպտոմների առկայության դեպքում, որովայնի և կոնքի ֆիզիկական, հետազոտության ժամանակ հայտնաբերվող շեղումների դեպքում ցուցված է որովայնի և կոնքի օրգանների կոնտրաստ համակարգային շերտագրման (ՀՇ) հետազոտություն կամ մագնիտառեզոնանսային հետազոտություն կոնտրաստով,
  • կրծքավանդակի ՀՇ հետազոտություն կոնտրաստով, եթե առկա են թոքային ախտանիշներ,
  • PET/CT (տվյալ հետազոտության փոխարեն կարող է հիմք ընդունվել պոլիօրգանային կոնտրաստ համակարգային շերտագրման հետազոտությունը)։

 
Եթե կլինիկական փուլը համապատասխանում է ≥ T2, M0 կամ ≥N1, M0, ապա էպիկրիզում պարտադիր է հետևյալ տվյալների առկայությունը․

  • հիվանդության պատմություն և ֆիզիկական քննություն,
  • բիլատերալ մամոգրաֆիայի տվյալներ,
  • անհրաժեշտության դեպքում սոնոգրաֆիկ հետազոտության տվյալներ,
  • անութափոսերի հետազոտության տվյալներ՝ ուլտրաձայնային հետազոտություն, դիտարկել կասկածելի ավշային հանգույցների մաշկային բիոպսիա,
  • ուռուցքի պաթոլոգիական հետազոտության տվյալներ,
  • ուռուցքի իմունոհիստոքիմիական հետազոտություն, ռեցեպտորային ստատուսի որոշում,
  • հղիության թեստի պարտադիր կիրառում ծննդաբերելու պոտենցիալ ունեցող բոլոր կանանց մոտ (ոչ պարտադիր)։

Հղում օրենսդրությանը 

ՀՀ առողջապահության նախարարի՝ 2020 թվականի մարտի 25-ի N 1094-L հրաման
Հրամանը հնարավոր է գտնել ՀՀ առողջապահության նախարարության moh.am կայքում։ 

For service support:

Working hours:
9:00 AM - 6:00 PM

Phone number:
(+374) 060 80-80-03

Hot line:
8003

 

Service Provider
Ministry of Health of the RA
Was this page helpful?