We're still developing the platform. Your feedback will help us improve.
Ստանալ թմրաբանական բժշկական օգնություն
Այս ծրագրով պետության կողմից երաշխավորված անվճար և այլ պայմաններով տրամադրվող թմրաբանական բժշկական օգնության և սպասարկման շրջանակում կազմակերպվում է շարունակական (դիսպանսերային) հսկողություն։
Երևանում`
- Առողջապահության նախարարության «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» ՓԲԸ (hասցե՝ Աճառյան փող. 2-րդ փակուղի, 2 շենք, hեռ.` +374 10 617090)։
 
Մարզերում՝
- «Գյումրու հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ (Շիրակի մարզ, Գյումրի,
Ղարսի խճուղի, 2ա շենք), - «Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր» ՓԲԸ (Լոռու մարզ, Վանաձոր,
Գարեգին Նժդեհի փողոց, 57 շենք), - «Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր» ՓԲԸ (Սյունիքի մարզ, Կապան,
Բաղաբերդի փողոց, 48 շենք), - «Սևանի հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ (Գեղարքունիքի մարզ, Սևան,
Կարմիր Բանակի փողոց, 68 շենք)։ 
Հանրապետության այն տարածաշրջաններում, որտեղ չկան համապատասխան դիսպանսերներ, ծառայությունները մատուցվում են տարածաշրջանային պոլիկլինիկաների հոգեբուժական կամ թմրաբանական կաբինետների միջոցով:
Ծրագրի մասին
Այս ծրագրի շրջանակում անվճար բժշկական օգնությունն ու սպասարկումն ընդգրկում է հիվանդների անվճար դիսպանսերային հսկողության կազմակերպման հետևյալ ծավալները․
- կամավոր դիսպանսերային հսկողություն,
 - հարկադիր դիսպանսերային հսկողություն,
 - կամավոր արտահիվանդանոցային պայմաններում բուժում,
 - հարկադիր արտահիվանդանոցային պայմաններում բուժում,
 - կամավոր պահպանողական բուժում,
 - հարկադիր պահպանողական բուժում,
 - կամավոր փոխարինող բուժում՝ սոցիալապես անապահով և հատուկ խմբերի ցանկում ընդգրկված անձանց, ինչպես նաև՝ մարդու իմունային անբավարարության վիրուսով (ՄԻԱՎ-ով) պացիենտների,
 - ըստ ցուցումների` լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների անցկացում,
 - դատաթմրաբանական փորձաքննության անցկացում,
 - սթափության վիճակի զննություն,
 - մարդու կենսամիջավայրում հոգեներգործուն նյութերի հայտնաբերման թունաքիմիական հետազոտություն:
 
Վճարովի պայմաններով դիսպանսերային հսկողության կազմակերպումն ու իրականացումը կարող է կատարվել ՀՀ քաղաքացիությունը հավաստող փաստաթղթի բացակայությամբ և ընդգրկում է.
- կամավոր փոխարինող բուժում (սոցիալապես անապահով և հատուկ խմբերի ցանկում չընդգրկված անձանց),
 - լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների իրականացում և թմրաբանական հիվանդությունների բացակայության վերաբերյալ տեղեկանքի տրամադրում,
 - թմրաբանական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական հաստատություններում հաշվառման վերաբերյալ տեղեկանքի տրամադրում,
 - չճշտված ախտորոշման դեպքում` լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների իրականացում,
 - խորհրդատվություն՝ նիկոտինային կախվածություն ունեցող անձանց համար:
 
Անվճար և հիվանդանոցային պայմաններում թմրաբանական բժշկական օգնությունը և սպասարկումը ընդգրկում է․
- կամավոր բուժում,
 - հարկադիր բուժում,
 - դատաբժշկական փորձաքննություն,
 - զորակոչային տարիքի անձանց բժշկական հետազոտություն,
 - թմրաբանական հետազոտություն` հիվանդանոցային պայմաններում ախտորոշումը ճշտելու նպատակով:
 
Պահանջվող փաստաթղթերը
Պլանային կարգով պացիենտի հոսպիատալացման դեպքում անհրաժեշտ են՝
- ՀՀ քաղաքացու անձնագիր կամ նույնականացման քարտ,
 - հանրային ծառաությունների համարանիշ (ՀԾՀ),
 - թմրաբանական բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ մատուցող բժիշկի խորհրդատվության հիման վրա ընտանեկան բժշկի կամ թերապևտի կողմից տրված ուղեգիր։
 
Անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող վիճակների հոսպիտալացման ժամանակ փաստաթղթեր ներակայացնելը պարտադիր չէ։ 
Անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում պահանջող վիճակից դուրս գալուց հետո բուժումը անվճար շարունակելու համար պացիենտը պետք է ներկայացնի՝
- ՀՀ քաղաքացու անձնագիր,
 - հանրային ծառայությունների համարանիշ (ՀԾՀ),
 - իր գրավոր համաձայնությունը։
 
Եթե անձը չի ներկայացնում ՀՀ քաղաքացիությունը հավաստող փաստաթղթեր, կամավոր ամբուլատոր բուժումը և կամավոր պահպանողական բուժումն իրականացվում են վճարովի հիմունքներով և մեծահասակի ամբուլատոր բժշկական քարտում պացիենտի անուն, ազգանուն, հայրանուն, տարիք և բնակության վայր տողերը լրացվում են պացիենտի կամ կոնտակտային անձի խոսքերից՝ նրան նշելով որպես չնույնականացված պացիենտ։
Վճարման չափը և կարգը
Աջակցության ծրագրի շրջանակում գործող վճարովի ծառայությունների վճարման չափն ու կարգը կարգավորվում են բժշկական հաստատության կողմից։
Տրամադրման կարգը և ժամկետները
Անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում պահանջող վիճակների դեպքում պացիենտների հոսպիտալացումն իրականացվում է շուրջօրյա: Ընդ որում՝ ալկոհոլային հարբածությունը չի համարվում անհետաձգելի վիճակ։ Մնացած դեպքերում ծառայությունը մատուցվում է աշխատանքային օրերին և ժամերին։
Հղում օրենսդրությանը
ՀՀ առողջապահության նախարարի 2022 թվականի հունվարի 27-ի N 03-Ն հրաման
Հրամանը հնարավոր է գտնել arlis.am-ում։ 
8003
(+374) 80-80-03
8003
(+374) 80-80-03