We're still developing the platform. Your feedback will help us improve.
Ստանալ հեմոդիալիզային բժշկական օգնություն
Ծրագրի շրջանակում ապահովվում է պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով հեմոդիալիզային բժշկական օգնություն և սպասարկում:
Հեմոդիալիզային բժշկական օգնություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել հետևյալ բժշկական հաստատություններ․
Երևանում`
- «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն»,
 - «Էրեբունի» բժշկական կենտրոն»,
 - «Նատալի ֆարմ» ՍՊԸ Աստղիկ ԲԿ,
 - «Նատալի ֆարմ» ՍՊԸ Աստղիկ ԲԿ (տեղակայված Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի տարածքում),
 - «Արմենիա հանրապետական բժշկական կենտրոն»,
 - «Արաբկիր Բժշկական Համալիր-Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ»,
 - «Բեսթ Լայֆ» հայ-ճապոնական բժշկական կենտրոն։
 
Մարզերում`
- «Վանաձորի բժշկական կենտրոն»,
 - «Գյումրու բժշկական կենտրոն»,
 - «Պրոֆտեստ» ՍՊԸ (ք.Հրազդան, Մարշալ Բաղրամյան Պուրակային 38),
 - «Պրոֆտեստ» ՍՊԸ (ք.Արթիկ, Մարշալ բաղրամյան 2 շենք),
 - «Պրոֆտեստ» ՍՊԸ (ք.Արտաշատ, Արամ Խաչատրյան 116),
 - «Կապանի բժշկական կենտրոն»,
 - «Գորիսի բժշկական կենտրոն»,
 - («Զարիշատ (Արամ) Մարտինի Մկրտչյանի անվան Արմավիրի Բժշկական կենտրոն»,
 - Նիկոլայ Նասիբյանի անվան Նոյեմբերյանի բժշկական կենտրոն»,
 - «Գավառի բժշկական կենտրոն»,
 - «Մարտունու բժշկական կենտրոն»,
 - «Վայքի բուժական միավորում»,
 - «Իջևանի բժշկական կազմակերպություն»,
 - «Նատալի ֆարմ» ՍՊԸ Աստղիկ ԲԿ /ք.Ստեփանավան։
 
Ծրագրի մասին
Հեմոդիալիզի (արյան մաքրում) աջակցության ծրագրիրն ընդգրկում է բուժման համար անհրաժեշտ միջոցների ամբողջ ծավալը՝ մասնագիտական խորհրդատվությունները, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների անցկացումը՝ ծրագրային հեմոդիալիզի սեանսների անցկացման համար անհրաժեշտ պարագաներով, այդ թվում՝ առաջին անգամ տեղադրվող կարճատև օգտագործման կենտրոնական երակի երկլուսանցքանի կատետրի տեղադրումը և դեղերով ապահովումը։
Ներկայացվող պահանջները
Ծառայությունը ստանալու համար անձը պետք է լինի ՀՀ քաղաքացի և չունենա հեմոդիալիզի հետևյալ հակացուցումները․
- չարորակ նորագոյացությունների 4-րդ փուլ (երբ պացիենտին այլևս ցուցված չէ հակաուռուցքային այդ բուժումը, ցուցված է միայն պալիատիվ բժշկական օգնություն և սպասարկում),
 - լյարդի ցիռոզ՝ տերմինալ շրջան F3-4 փուլում,
 - թոքի ակտիվ տուբերկուլոզ (BK+),
 - 2 և ավելի հարաբերական հակացուցում,
 - տարիքը 80 տարեկանից բարձր է, և առկա է հարաբերական հակացուցումներից մեկը:
 
Հեմոդիալիզի իրականացման հարաբերական հակացուցումներն են՝
- ինսուլտ կամ նյարդային համակարգի ծանր ախտահարումներ՝ երբ պացիենտը գտնվում է հեմոդինամիկ խիստ անկայուն վիճակում, առկա են գիտակցության ծանր խանգարումներ կամ բացակայություն, անկողնային պարալիզված վիճակ,
 - հոգեկան խանգարումներ՝ երբ հոգեբույժի եզրակացությամբ անձը վտանգ է ներկայացնում իր կամ այլ անձանց համար,
 - արյան մակարդելիության խանգարումներ, որոնք պայմանավորված չեն ուրեմիայով,
 - պացիենտը հեմոդինամիկ խիստ անկայուն վիճակում է՝ սրտային անբավարարություն IV ՖԴ ըստ NYHA, փորոքային տախիկարդիայի, սրտամկանի սուր ինֆարկտի, ալկոհոլիզմի կամ թմրամոլության պատճառով։
 
Պահանջվող փաստաթղթերը
Հեմոդիալիզային բժշկական օգնություն ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել․
- պացիենտի անձը հաստատող փաստաթուղթը,
 - հեմոդիալիզ իրականացնող բժշկի եզրակացությունը։
 
Ծառայության տրամադրման կարգը և ժամկետները
Ծրագրային հեմոդիալիզ ստացողների խմբում պացիենտներն ընդգրկվում են տվյալ հիվանդանոցի տնօրենի հրամանով, հեմոդիալիզ իրականացնող բժշկի եզրակացության հիման վրա` հիմք ընդունելով ծրագրային հեմոդիալիզի կազմակերպման ցուցումներն ու հակացուցումները:
Ծառայության տրամադրման ժամկետները սահմանվում են վերը նշված բժշկական հաստատությունների կողմից։
Հղում օրենսդրությանը
ՀՀ առողջապահության նախարարի 2021 թվականի դեկտեմբերի 9-ի N 91-Ն հրաման
Հրամանը հնարավոր է գտնել arlis.am-ում։  
8003
(+374) 80-80-03
8003
(+374) 80-80-03