BETA

We're still developing the platform. Your feedback will help us improve.

Citizenship, Identification and Residence Status

Անցնել ժամանակավոր հյուպատոսական հաշվառում մինչև 183 օր արտասահմանում գտնվելու դեպքում

ՀՀ-ից մեկնող կամ ՀՀ տարածքից դուրս գտնվող քաղաքացիները կարող են հյուպատոսական հաշվառում անցնելու միջոցով իրենց անձնական տվյալները կամավոր կերպով հայտնել ՀՀ արտաքին գործերի նախարարությանը:

Հյուպատոսական հաշվառումն իրականացվում է ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանությունն ապահովելու, քաղաքացիական պարտականությունները հեշտացնելու և բնակչության պետական ռեգիստրում մշտական բնակության միայն մեկ վայրի հասցեով հաշվառելու նպատակով։

You can apply for this service by visiting the office in person.
Who Can Apply?
ՀՀ քաղաքացիներ
Application Duration
Մինչև 30 րոպե
Service Cost
Անվճար
Delivery Duration
5 աշխատանքային օր

Հյուպատոսական հաշվառում կարող են անցնել ՀՀ բոլոր քաղաքացիները՝ անկախ տարիքից։ Մինչև 16 տարեկան անձի դեպքում դիմումը պետք է ներկայացնի երեխայի ծնողը, խնամակալը կամ հոգաբարձուն, իսկ անգործունակ քաղաքացու դեպքում՝ խնամակալը (այս դեպքում անձը հաշվառվում է խնամակալի հյուպատոսական հաշվառման հասցեով)։

Ժամանակավոր (մինչև 183 օր ժամկետով) հյուպատոսական հաշվառում անցնելու դեպքում ՀՀ քաղաքացին շարունակում է հաշվառված մնալ իր՝ ՀՀ-ում ունեցած հաշվառման հասցեով։ Հաշվառում անցնելու համար անհրաժեշտ է ներկայացնել միայն դիմում՝ լրացնելով անձնական տվյալները։

Պահանջվող փաստաթղթեր

Անհրաժեշտ է ներկայացնել դիմում՝ լրացնելով անձնական տվյալները։

Դիմումը թղթային տարբերակով և փակ ծրարով պետք է անձամբ ներկայացնել կամ փոստով ուղարկել ՀՀ արտաքին գործերի նախարարություն (Վազգեն Սարգսյան 3, Երևան, 0010) կամ համապատասխան ՀՀ դեսպանություն։

Ներկայացված անձնական տվյալների (երկիր, քաղաք, էլ-փոստ, հեռախոս) միջոցով նախարարությունը արտակարգ իրավիճակում կապվում է քաղաքացիների հետ, կարևոր տեղեկություններ հաղորդում, ինչպես նաև տրամարդում անվտանգության վերաբերյալ խորհրդատվություն։

Ուշադրություն
Հյուպատոսական հաշվառման ժամանակ ներկայացվող տվյալները պաշտպանված են օրենքով և կարող են օգտագործվել միայն ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով։


Վճարման չափը

Հյուպատոսական հաշվառումն իրականացվում է անվճար։


Տրամադրման ժամկետը և կարգը

Ֆիզիկապես դիմելու դեպքում հյուպատոսական հաշվառումն իրականացվում է 5 աշխատանքային օրվա ընթացքում։

Իրականացվում է անձի տվյալների և փաստաթղթերի համապատասխանության ստուգում, որից հետո դրանք մուտքագրվում են ավտոմատացված համակարգ՝ դիմումն ընդունած դիվանագիտական ներկայացուցչության կամ նախարարության կողմից։ Արդյունքում տեղի է ունենում անձի հյուպատոսական հաշվառման գրանցումը։


Հղում օրենսդրությանը

«Հյուպատոսական ծառայության մասին» ՀՀ օրենք

«Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենք

ՀՀ կառավարության՝ 2016 թվականի սեպտեմբերի 29-ի N 1000-Ն որոշում

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։

For technical support:
Working hours:
10:00 AM - 6:00 PM

Phone numbers:
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Viber: (+374) 041 58-59-80
For service support:
Working hours:
9:00 AM - 6:00 PM

Phone number:
(+374) 055 62-01-11
Service Provider
Ministry of Foreign Affairs of the RA
Was this page helpful?