BETA

We're still developing the platform. Your feedback will help us improve.

Licenses

Դեղատնային գործունեության լիցենզիա ստանալու հայտ

Դեղատնային գործունեության լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը կարող են իրականացնել դեղերի և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած այլ ապրանքատեսակների մեծածախ ձեռքբերում, պահպանում և մանրածախ իրացում կամ բաց թողնում, տեղեկատվություն և խորհրդատվություն, առողջ ապրելակերպի քարոզչություն, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պայմանների առկայության դեպքում դեղերի պատրաստում կամ առաքում:
Who Can Apply?
Իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատեր
Application Duration
10 - 15 րոպե
Service Cost
50.000 ՀՀ դրամ
Delivery Duration
23 աշխատանքային օրվա ընթացքում

Ծառայության մասին

Դեղատնային գործունեության լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը կարող են իրականացնել դեղերի և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած այլ ապրանքատեսակների մեծածախ ձեռքբերում, պահպանում և մանրածախ իրացում կամ բաց թողնում, տեղեկատվություն և խորհրդատվություն, առողջ ապրելակերպի քարոզչություն, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պայմանների առկայության դեպքում դեղերի պատրաստում կամ առաքում:

Ինչպես դիմել

Դեղատնային գործունեության լիցենզիա ստանալու համար հայտատուն լիազոր մարմին պետք է ներկայացնի լիցենզիա ստանալու հայտ, որին կից տրամադրի անհրաժեշտ փաստաթղթերը:
Լիցենզիա ստանալու մասին հայտերը և դրանց կից փաստաթղթերը կարող են ներկայացվել առձեռն, փոստով կամ էլեկտրոնային եղանակով:

Անհրաժեշտ փաստաթղթեր

Դեղատնային գործունեության լիցենզիա ստանալու մասին հայտին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`
  • լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման համար նախատեսված տարածքի նկատմամբ հայտատուի սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցման վկայականի և իրավասու մարմնի կողմից հայտատուի անվամբ տրված գործունեության համար նախատեսված տարածքի հատակագծի պատճենները,
  • «Պետական տուրքի մասին» օրենքին համապատասխան պետական տուրքի վճարման անդորրագիրը:

Պետական տուրք

Դեղատնային գործունեության համար պետական տուրքը գանձվում է տարեկան 50.000 ՀՀ դրամ դրույքաչափով (գանձապետական հաշվեհամարը՝ 900005016648):

Իրավական ակտեր

Դեղատնային գործունեության լիցենզավորման հարաբերությունները կարգավորող իրավական ակտերն են՝
  • «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքը,
  • «Դեղերի մասին» ՀՀ օրենքը,
  • «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքը,
  • ՀՀ կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867-Ն որոշումը,
  • ՀՀ կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 24-ի N 1283-Ն որոշումը:
For service support:

Working hours:
9:00 AM - 6:00 PM

Phone number:
(+374) 060 80-80-03

Hot line:
8003

Service Provider
Ministry of Health of the RA
Was this page helpful?